Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Արփինե Հովհաննիսյան. Ինձ առաջարկ եղել է

Արփինե Հովհաննիսյան. Ինձ առաջարկ եղել է
26.09.2016 | 22:55

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը, որ նոր կառավարության կազմում շարունակելու է աշխատանքը արդարադատության նախարարի պաշտոնում: Հարցին, թե իրեն առաջարկ եղե՞լ է որպես արդարադատության նախարար շարունակելու աշխատանքը նոր կառավարությունում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, եղել է: Եթե նշանակում լինի, կաշխատեմ»: Հարցին, թե որպես Հովիկ Աբրահամյանի կադր՝ ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքի շարունակությունը նոր կառավարությունում, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Առաջարկում եմ սպասել նշանակումներին, դրանից հետո կխոսենք»:


«ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին մինչ հարց կներկայացներ՝ ժպիտով նշեց. «Դուք անկեղծ պարզաբանումներ տրամադրեցիք, ասացիք՝ հարցը մոտեցման մեջ է, հասկանալի է, որ մոտեցման մեջ է, հիմա մենք պետք է հանրությանը ներկայացնենք, թե այս մոտեցման մեջ ներառված չէ ռազմարդյունաբերությունը կամ ինովացիան, ապա այդ մոտեցումների մեջ կառավարությունն ի՞նչ է, չեզոքություն է ցուցաբերո՞ւմ»:


Զարուհի Փոստանջյանը նաև հարցրեց, թե արդյոք օպտիմալացվելու են և կրճատվեն նախարարությունների քանակը: «Կառավարության ծրագիր եք պատրաստվում ներկայացնել, չեմ կարծում, որ այդ ծրագրի համար անհրաժեշտ են այս քանակի նախարարություններ»,- ասաց նա: Արփինե Հովհաննիսյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ նախորդ կառուցվածքում ռազմարդյունաբերությունը հատուկ շեշտվա՞ծ էր»: Ըստ նրա՝ պարտադիր չէ ռազմարդյունաբերությունը վերտառության մեջ շեշտադրել: «Ոչ իհարկե, կամ ո՞վ ասաց, որ ինովացիաները տնտեսական շեշտադրումից դուրս են գալու: Չպետք է ասեի, բայց ասում եմ՝ ես կարծում եմ, որ շատ բնական է քննարկումը, բայց դրա գինը քննարկման համատեքստում չափազանցված է»,- ասաց նա: Օպտիմալացման հարցով քննարկումները, ըստ նրա, ուզեն, թե չուզեն, պետք է շարունակվեն: «Ծրագիրը չենք տեսել, ծրագրի քննարկման համատեքստում անդրադարձ կկատարենք»,- ասաց նա։

Դիտվել է՝ 3439

Մեկնաբանություններ

s.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am